2999 դիտում
16:36 23-08-2020
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 24-ին Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվի տեղաշարժը
2020 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
997 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք