Խոշոր հրդեհ Երևանում. Սարի Թաղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու հրշեջները՝ վտանգելով իրենց կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ փողոցի  նրբանցքի թիվ 3 տան տանիքում հդեհ է  բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից  1-ական  մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների  արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Տ. Կոստանդյանի գլխավորությամբ:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողացել են կանխել կրկաի տարածումը հարևան տներ և արդեն ժամանած հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են առաջացած հրդեհը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»  ընկերության Երևան Գազ ծառայության աշխատակիցները, Երևանի 1-03  շտաօպգնության բժիշկների  հերթապահ խումբը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր»  ընկերության ներկայացուցիչներն ու Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատաիվ խումբը:
Հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կրակն ամբողջությամբ մարել:
 Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ  չկան:
Ֆոտոլրագրողի  հետ զրույցում  քաղաքացիներն ասում էին, որ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն  է եղել:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


