«Բարսելոնան» և «Յուվենտուսը» կփոխանակեն Արթուրին և Պյանիչին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը մոտ է «Յուվենթուս» տեղափոխվելուն։
Արտուրն ու «Յուվենթուսը» համաձայնեցրել են տեղափոխության բոլոր հարցերը։ Հաղորդվում է, որ մնացել է միայն քննարկել Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ մի քանի հարց, հայտնում է Armsport.am-ը:
Այսպիսով, «Յուվենթուսը» 70+5 միլիոն եվրո է վճարելու «Բարսելոնային», իսկ «Բարսելոնան» Պյանիչի համար՝ 60 միլիոն+ բոնուսներ։ Սա նշանակում է, որ տրանսֆերների միջև տարբերությունը կազմելու է ավելի քան 15 միլիոն եվրո։
Արտուրը «Յուվենթուսի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքելու՝ տարեկան վաստակելով 5 միլիոն եվրո+ բոնուսներ։ Այս մասին արդեն հայտնում է Նիկոլո Սկիրան։ Պյանիչը «Բարսելոնայի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով։