211652_close_icon
views-count647 դիտում article-date 16:02 25-06-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-ից 25-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու` 9, խարդախության՝ 8, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, դատական ակտը չկատարելու և թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր