211652_close_icon
views-count860 դիտում article-date 14:04 18-06-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-ից 18-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, ծեծի, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր