211652_close_icon
views-count2405 դիտում article-date 19:44 09-06-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 8-ից 9-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 4-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և սպանության սպառնալիքի` 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր