211652_close_icon
views-count113108 դիտում article-date 13:06 25-06-2020

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Ուրցաձոր գյուղի «Գնջռլու յայլայում» վառված տնակում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղի «Գնջռլու յայլաներում» գտնվող և այնտեղ ժամանակավորապես որպես կացարան տեղադրված վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղարիբ Հովսեփյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը, ով գրեթե ամբողջովին եղել է այրված, Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 71-ամյա Հայաստան Սարգսյանն էր։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մուշեղ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հրդեհի վայրում հայտնաբերվել է նաև գազաբալոն, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ կրակն առաջացած լինի գազաբալոնից, կամ էլ տեղի է ունեցել պայթյուն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր