Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. Քուչակ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 95-ամյա կնոջ կիսամոխրացած մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ Քուչակ գյուղը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են ՊԾ ավագ պարեկներ Նարեկ Մովսիսյանն ու Տիգրան Հովհաննիսյանը:
Պարզվել է, որ Ապարան խոշորացված համայնքի Քուչակ վարչական բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը՝ հատակին, այրված վիճակում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին:
Դեպքի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։