53352 դիտում
13:54 18-08-2023
Առեղծվածային դեպք Արարատի մարզում․ Ուրցաձոր գյուղի տներից մեկի ջրհորում հայտաբերվել է կնոջ դի․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու դատախազը․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր բնակավայրի Թումանյան փողոցի տներից մեկի ջրհորում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը։
Հաշվի առնելով դեպքի հնչեղության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները ջրատարում հայտնաբերել են կնոջ դի և այն դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել կնոջ դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 52-ամյա Հասմիկ Տ․-ն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+