211652_close_icon
views-count103241 դիտում article-date 23:50 23-06-2020

Ողբերգական ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. 4 վիրավորներից ամուսինները վթարից ժամեր անց մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Հարությունյանի վարած Nissan X-Trail և Լոռու մարզի Արծնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Համբարձում Դադյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Հարությունյանը, Հ. Դադյանը, Nissan-ի ուղևոր՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Մխոյանը և 07-ի ուղևոր՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 46-ամյա Աիդա Օհանյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։ Օպերատիվ են գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մ. Վանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 01։55-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 ժամ առաջ 0«7»-ի վարորդ Հ. Դադյանը Վանաձոր քաղաք տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է, իսկ նրա ուղևոր Ա. Օհանյանը «Տաշիր» ԲԿ-ում է մահացել։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Մուքոյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր