211652_close_icon
views-count14144 դիտում article-date 16:25 18-07-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Շանգրի Լա»-ի մոտ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda»-ն․ «Nissan X-Trail»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Նարեկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և 24-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր