Այ Վերգոնե՞ր, բա ասում էիք մենք վախենալու բան չունե՜նք. Հովհաննես Խաչատրյան
ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց,որ իր հետ շրջում է ոստիկան,քանի որ նրան անվանական սպառնալիքներ են հնչեցնում:Բա այ «դուխով տղա»Վեհափառի վրա,որ հարձակում տեղի ունեցավ ու ԱԺ-ը որոշում էր անվտանգության աշխատակիցներ տրամադրել Կաթողիկոսին բա էդ ժամանակ,ինչի՞ էիր ասում`«Ամենայն հայոց Կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդից»:Տո դու,ով դարձար,որ քեզ էլ սպառնան կամ հայհոյեն,նույնիսկ այդ ամենի համար,մի փոքր արժանիք պետք է ունենալ կամ առհասարակ մնում էր քեզ պաշտպանեին հայ ժողովրդից:
ԵՎ վերջում մի փոքր ճշտում Ալեն ջան,ըստ սահմանադրության կարգավորված պահանջի«պարտադիր անվտանգության ապահովման նպատակներով,պետականորեն ծառայությունը մատուցվում է` ՀՀ Նախագահին,Վարչապետին,ԱԺ Նախագահին և նրանց կից «հնարավոր»որոշ պետական անձանց համար:Իսկ Ալենի հայտարարած«ոստիկանության աշխատակիցը»,որպես այդպիսին չի´կարող կատարել«անձի անվտանգության ապահովման գործառույթը»քանի որ իրավական տեսանկյունից այդ գործառույթը հանվել է ոստիկանության ՊՊԳՎ բաժնից:Այսպիսով ոստիկանությունը չի կարող հատկացնել «թիկնապահական ծառայություն»իրականացնող անձ»։