211652_close_icon
views-count25369 դիտում article-date 21:09 18-06-2020

Շենգավիթի թաղապետը ասում է. «Ոչ մի ծեծ չի եղել. նրան ես եմ աշխատանքի ընդունել, սակայն նկատելով թերություններ, պահանջել եմ ազատման դիմում գրել»

Այսօր՝ հունիսի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում աշխատող համակարգչային օպերատորը դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը իրեն ծեծի են ենթարկել այն բանի համար, որ ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի գրում: Հրապարակումից հետո թաղապետ Ռ. Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրպարտություն է տարածում, մինչդեռ մենք միայն ներկայացրել ենք մեր ստացված տեղեկությունը, որն, ի դեպ, հաստատել է նաև ոստիկանությունը, որ թաղապետարանի աշխատակիցը դիմել է ոստիկանություն, որ թաղապետը, տեղակալն ու օգնականը իրեն ծեծի են ենթարկել: Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է զանգահարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանը և հայտնել. «Գ. Պողոսյանի տեղեկությունները, որ թաղապետարանում իմ տեղակալի և օգնականի կողմից ծեծի է ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում: Պարզապես դեռ ամիսներ առաջ նրա աշխատանքում նկատելով թերություններ, ում, ի դեպ, ինքս եմ ընդունել աշխատանքի, հայտնել եմ, որ կարճ ժամանակում շտկի թերությունները, սակայն որոշ ժամանակ անց տեսնելով, որ նրա կողմից շարունակվում է աշխատանքները ոչ պատշաճ կատարելը, հորդորել են, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից: Նա խնդրեց՝ մեկ ամիս ժամանակ տուր, մինչև ինձ համար աշխատանքի տեղ ճարեմ և ես ընդառաջելով՝ ժամանակ տվեցի: Սակայն մի քանի ամիս նա ամեն օր նույն բանն էր ասում՝ կամ ժամանակ տվեք, կամ կինս վատ է, երեխաներս վատ են, տարբեր անհիմն պատճառաբանություններով փորձում էր ազատման դիմում չգրել: Իր մատնանշած օրը արդեն խիստ տոնով նրան ասել եմ, որ հերիք է խաբես, դիմումդ գրի և նա պատասխանեց, որ դիմում չեմ գրելու, առանց իմ դիմում գրելու կարաս ինձ ազատես աշխատանքից և զրույցի ժամանակ ասում էր, թե ինձ տփում եք: Ես էլ նրան պատասխանեցի, որ ով կամ ովքեր քեզ ուղորդում են երևի լավ չեն հուշել ու դիմում գրելու փոխարեն դիմել է ոստիկանություն: Այդ ամենը նրա կողմից զրպարտանք է ու հերյուրանք: Եթե մենք նրան ծեծի ենք ենթարկել, ապա դատաբժիշկը, երբ զննի, կտա դրա պատասխանը: Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել: Եղել է զրույց, ինչից հետո նա դիմել է ոստիկանություն, թե իրեն ծեծել ենք: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2020/06/18/1157645/] ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։ Հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին և դա չի խանգարել ծեծողներին և շարունակել են հարվածել։ Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր