2095 դիտում
17:33 15-01-2025
Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք»
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն արձագանքել է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանի բողոքին, որը խնդրում էր դաստիարակ ընդունել, քանի որ միայնակ դժվարանում է խնամել մսուր խմբի 20 երեխայի: Նա այցելել է մանկապարտեզ և պահանջել դայակից աշխատանքից ազատման դիմում գրել, գրում է «Հետքը»:
«Հետքի» հոդվածի հրապարակումից հետո համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նրա խորհրդական Նոննա Գրիգորյանը և համայնքապետարանի մեկ այլ աշխատակից մանկապարտեզում հանդիպել են Արևիկ Ալիխանյանին։
Վերջինիս պատմելով՝ Դավիթ Սարգսյանը հարցրել է՝ արդյոք Արևիկ Ալիխանյանը ճանաչում է իրեն։ Դրական պատասխան ստանալուց հետո Դավիթ Սարգսյանն Արևիկ Ալիխանյանին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Արևիկ Ալիխանյանը բացատրել է, որ իր պահանջն ընդամենը այն էր, որ խումբը նոր դաստիարակ ունենա, որ ինքը մենակ չլինի։
«Համայնքի ղեկավարն ասաց, որ ես իրավունք չունեմ դաստիարակ պահանջել։ Ասաց՝ էդ ուզում ես դաստիարակ գա, որ դու ազատ ժամանակ շատ ունենա՞ս: Ես չեմ հասկանում, եթե պիտի լինի դաստիարակ, ու ես պահանջում եմ, որ լինի էն, ինչ օրենքով է նախատեսված, ինչ-որ բա՞ն եմ խախտում»,- հարցնում է Արևիկ Ալիխանյանը։
Արևիկ Ալիխանյանի պատմելով՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը խնդրել է համայնքի ղեկավարին, որ հնարավորություն տան Արևիկ Ալիխանյանին աշխատել, բայց Դավիթ Սարգսյանն ասել է, որ մինչև ինքը վերադառնա համայնքապետարան, Արևիկ Ալիխանյանը պետք է իր դիմումն արդեն գրած լինի։
Արևիկ Ալիխանյանն աշխատանքից ազատման դիմում այդպես էլ չի գրել։ Ասում է, որ չի վախենում աշխատանքը կորցնել, քանի որ ոչ մի հակաօրինական քայլ չի արել։ Համայնքի ղեկավարը նույնպես, ինչպես տնօրենն ու խորհրդականը, հիշել է 2015 թվականին իր ստացած նկատողությունը։ Հետո ասել են, թե ծնողները բողոքել են՝ իբր թե Արևիկ Ալիխանյանը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառել։ Արևիկը հավաստիացնում է, որ նման բան երբեք չի արել, եթե բռնություն կիրառած լիներ, ապա նկատողություն կստանար, կամ գոնե ծնողներն այդ մասին կբողոքեին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1399 դիտում
13:59 16-02-2024
Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը․ Վահան Քերոբյան
4461 դիտում
10:39 05-10-2016
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ».
Այս բաժնից
2509 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
820 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
1105 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան