Ծառուկյանի դեմ քվեարկությանը չի մասնակցում Սասուն Միքայելյանը
[url=https://hraparak.am/post/67f52c916fc3258bfd43b7901baf1934?fbclid=IwAR0pIaiaWETV6-XERVORdy9xfcrcnYdNnnZRC9n85crHfM3oAuM_fEv7RUg]Hraparak.am[/url]-ը գրում է. ԱԺ-ում ընթանում է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը: Այն փակ-գաղտնի է: Քվեարկությանը մասնակցում են միայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորները: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցում:
Ի դեպ, քվեարկությանը «Իմ քայլից» չի մասնակցում նաև Սասուն Միքայելյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ:
Նա, առհասարակ, այսօր խորհրդարան չէր եկել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դժվարացավ հստակ պատասխանել` ինչու չի մասնակցում Սասուն Միքայելյանը, նրա կարծիքով` Միքայելյանը առողջական խնդիրներ ունի: