211652_close_icon
views-count24363 դիտում article-date 23:03 02-04-2016

Սասուն Միքայելյանը ժամանակավորապես դադարեցրել է հանդիպումներն ընտրողների հետ և պատրաստ է հրահանգի դեպքում մեկնել առաջին գիծ

Ադրբեջանական կողմն ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք կարող են հայկական կողմի ազատագրած տարածքները ետ գրավել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային աննախադեպ լարված իրավիճակին, նման կարծիք հայտնեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: «Բայց իրենց չի հաջողվի գրավել տարածքները: Իրենք կհայտնվեն ավելի վատ վիճակում, որովհետև միջազգային կազմակերպությունները տարբեր առիթներով պաշտպանում են հայկական կողմին»,- ընդգծեց նա: Անդրադառնալով ԵԱՀԿ-ի և մյուս կառույցների արձագանքին` Միքայելյանը նշեց. «ԵԱՀԿ-ն, միգուցե, չի դատապարտում, բայց Ռուսաստանը, ԱՄՆ-ն դատապարտում են: Իրավիճակն այնպիսին է, որ չես կարող ռեալ կողմնորոշվել` ինչ նկատառումով են անում, բայց, բնականաբար. ադրբեջանական կողմն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ազատագրված տարածքները կարող են ետ գրավել»: Միքայելյանի խոսքով` պետք է համախմբվել և պատրաստ լինել: «Ես պատրաստ եմ, բայց չեմ ուզում ձևական ինչ-որ հայտարարություններ անել: Ես պատրաստ եմ առաջին իսկ հրահանգի դեպքում իմ ջոկատի տղաների հետ միասին դուրս գալ սահման», – հավելեց նա: Նյութի աղբյուրը՝ [url=http://armlur.am/510494/]www.armlur.am[/url]

Նմանատիպ նյութեր