211652_close_icon
views-count34348 դիտում article-date 13:49 15-06-2020

Երևանի քաղաքապետն արդյո՞ք տեղյակ է, որ կանաչապատման պատասխանատուներն իրենց աշխատակիցներին ծանոթացնում են «կամիկաձեի օրենքներին», իսկ ճանապարհային ոստիկանությունն էլ թող հետևություն անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողը տեսանյութ է տրամադրել, որը քաղաքացին տեսանկարահանել է 3 օր առաջ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում։ Տեսանյութը դիտելուց հետո այլ բան չի մնում, քան մի քանի «քաղցր խոսք» ուղղել Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների հասցեին։ Վերջերս հայտնի դարձավ, որ Դավիթաշենի թաղապետը դիմել է կառավարություն, որպեսզի մի կլորիկ գումար տրամադրվի իրեն՝ իր համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով։ Տեսնես Երևանի քաղաքապետարանի ու որոշ վարչական շրջանների ղեկավարներ միայն իրենց «պադավատների՞» մասին են մտածում։ Այս տեսանյութը դիտելիս՝ ուզում ես հավատալ, որ քաղաքապետարանը հետևություններ կանի։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս ավտոմեքենայի պատասխանատուն՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր ղեկավարը, թքած ունի աշխատողների անվտանգության ապահովման վրա: Հիմնականում 60-ից բարձր տարիքով այգեպանների համար ոչ մի անվտանգության կանոն չի պահպանվում: Սա այն դեպքում, երբ նախորդ ողբերգական դեպքից դեռ 1 ամիս էլ չի անցել: Հիշեցնենք, անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով ՀՈԱԿ-ի այգեպան-բանվորներից մեկը մահացել էր: Այս ընկերության շուրջ վերջին աղմկահարույց դեպքերը փաստում են, որ ՀՈԱԿ-ի ղեկավարության համար աշխատակիցը, լարծես թե, արժեք չունի: Դե քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անհետ կորել է, ինչպես հայտնի «Ազիզյաններ»-ում, հույս ունենք, որ կառավարությունը համավարակի տեսանյութերին զուգահեռ՝ այս մեկն էլ կնայի, և պատասխանատուները հետևություն կանեն։ Իսկ ճանապարհային ոստիկանությունն ավելի ուշադիր կլինի նման երևույթների հանդեպ, քանի որ նման երթևեկություն աշխարհի ոչ մի երկրում չի թույլատրվում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր