Արմավիրի մարզում անձրևային օրերին որոշ ճանապարհներ դառնում են վտանգավոր. պատճառը անձրևներից առաջացած լճակներն են, որի հետևանքով անգամ ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել. նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է հետևություն անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի վարչական տարածքում անձրևային օրերին որոշ հատվածներում երթևեկությունը վարորդների համար դառնում է պատուհաս, շատ դեպքերում առաջին հերթին հենց այդ «վայ» վարորդների մեղքով։ Այդ հատվածում կա ռուս զինվորների հուշարձան ցուցանակ և՛ աջ, և՛ ձախ կողմերում, և նշված ցուցանակի հարևանությամբ անձրևային օրերին ճանապարհին առաջանում են «մինի» լճակներ, ինչն էլ ավտովթարների պատճառ է դառնում։
Վարորդները հայտնվում են այդ անձրևատրի մեջ և վթարի են ենթարկվում։ Նմանատիպ մի քանի դեպքեր են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրևային եղանակներին այդ հատվածներում անձրևի տակ դրսում կանգնած ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Ու երբ պարեկներին նկատում են վարորդները, նախ չեն գերազանցում արագությունը, իսկ պարեկների ցուցումն էլ վարորդների համար դառնում է կողմնորոշիչ ու նրանք շրջանցում են անձրևաջրերը։
Այսօր՝ փետրվարի 14-ին, արդեն 3 ժամից ավելի է՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ այդ հատվածներում պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը, մինչև անձրևը դադարի։
Այս խնդիրը պետք է հրատապ լուծվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից, կատարեն մասնագիտական ուսումնասիրություն և ճանապարհի այդ հատվածն այնպես վերանորոգեն, որ անձրևաջրերի կուտակում տեղի չունենա։ Այդ հարցը կարող է լուծվել, եթե նախարար Դավիթ Խուդաթյանը, ով նախկինում եղել է Արմավիրի մարզպետը և այդ ճանապարհով շատ հաճախ է երթևեկել, կիմանա դրա դառը և վտանգավոր հետևանքները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։