Իշխան Զաքարյանը տարվել է ԱԱԾ. NewsBook
Այսօր առավոտյանը ժամը 7:30-ին ԱԱԾ-ն խուզարկություն է սկսել իրականացնել Իշխան Զաքարյանին պատկանող առանձնատանը: [url=https://newsbook.am/?p=141624&l=am&fbclid=IwAR0j3TFKAS28IGwkpsCPXKaUP-LjdLTyL9vfnAZNFMlG5HA560OdjmmZiiE]NewsBook[/url]-ի տեղեկություններով խուզարկության ավարտին Իշխան Զաքարյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տարվել է ԱԱԾ:
Մեր տեղեկություններով խուզարկության ընթացքում առգարվվել են Զաքարյանին պատկանող զենքերը, որոնք ամբողջությամբ փաստաթղթավորված են:
Բացի այդ ԱԱԾ-ն փաստաթղթեր է առգրավվել:
Այս պահին Զաքարյանը ԱԱԾ-ում է՝ հարցաքննության շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին Իշխան Զաքարյանը զբաղեցնում էր ԲՀԿ շտաբի պետի պաշտոնը: Չի բացառվում, որ ԱԱԾ այս գործողությունները կապված լինեն Գագիկ Ծառուկյանի՝ այդ շրջանի գործունեության հետ: