211652_close_icon
views-count3489 դիտում article-date 11:56 12-06-2020

Իրանի հետ որոշ ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել. Պարետի որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի [url=https://www.gov.am/files/docs/4109.pdf]որոշմամբ[/url]՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշ ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներում։ Ուժը կորցրած են ճանաչվել ապրիլի 3-ի [url=https://www.gov.am/files/docs/4003.pdf]որոշման [/url]2-րդ և 3-րդ կետերը։ Այդ կետերը սահմանում են․ «․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները»։ «․․․3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով. ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։

Նմանատիպ նյութեր