211652_close_icon
views-count4775 դիտում article-date 14:04 15-06-2017

Երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման համար հստակ պայմաններ պետք է ստեղծել. վարչապետ

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը երկակի նշանակության ապրանքների արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց։ «Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման ապրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ»,- ասաց նա: Վարչապետը նաև նշեց, որ իրենց կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման ու արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար հստակ ու կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են։ Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ նշված խնդիրները հարկավոր է լուծել փաստաթղթավորման պահանջների իրականացվող վարչարարության պարզեցմամբ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ԱԱԾ պետին ու առևտրաարդյունաբերության պալատի նախագահին վարչապետը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և նշյալ տեսակի ապրանքների արտահանման վարչարարության պարզեցման գործընթացը հնարավորինս արագ, կանխատեսելի ու մատչելի դարձնելու մեխանիզմներ։

Նմանատիպ նյութեր