1442 դիտում
18:22 25-02-2015
Պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացը
ԵՏՄ անդամակցության շրջանակում Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների
մասնագիտացված մաքսատունն իր հայտարարարատուներին ներկայանում է առավել պարզեցված ընթացակարգերով եւ մի շարք նորամուծություններով: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի խոսքով` բավականին դյուրացվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման եւ ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ պայմանավորված` ցամաքային ճանապարհով արտահանվող ապրանքների համար նախկինում «Արտահանում ազատ շրջանառության համար» ռեժիմով ձեւակերպում ստանալու փոխարեն, այժմ լրացվում է պարզեցված «Տարանցիկ հայտարարագիր»: Իսկ օդային ճանապարհով արտահանվող ենթաակցիզային ապրանքները մաքսային ձեւակերպում չեն ստանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում հենց ԵՏՄ
անդամ երկրներում, կարելի է ասել, որ Միության անդամակցությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար»:
Փոփոխություններով դյուրացվել է նաեւ ԵՏՄ երկրներ արտահանվող ենթաակցիզային ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացը: Ըստ Սուրեն Ղազարյանի, ԵՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում եւ ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձեւակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից: Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքներին, ապա այս դեպքում նույնպես ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն եւ ձեւակերպումներ չեն իրականացվում:
«Տնտեսվարողները, նախկինում սահմանված 10-օրյա ժամկետում վճարվելիք մաքսային վճարներն այժմ վճարում են հարկային մարմիններին` ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչեւ 20-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, տնտեսվարողը համապատասխան անուղղակի հարկերի վճարումը կարող է կատարել ապրանքների վաճառքից հետո, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների, որոնց համար ակցիզային հարկը հաշվարկվում եւ վճարվում է մաքսային մարմիններին»,-նշել է Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան ղեկավարը:
Ի դեպ, ԵՏՄ-ից ներմուծվող պրանքների համար ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն պահանջվում: Մաքսատանը հայտնել են նաեւ, որ ընդհանուր առմամբ փոփոխություններ չեն կատարվել երրորդ երկրներից Հայաստան ենթաակցիզային ապրանքների ներուծման ընթացակարգերում, սակայն, պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, որոշ ապրանքների մասով ավելացել են մաքսատուրքի դրույքաչափերը, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, իսկ դիզվառելիքի, էլեկտրամեկուսիչ հատկություններով յուղերի մաքսատուրքը զրոյից դարձել է 5 տոկոս:
Նմանատիպ նյութեր
991 դիտում
13:14 06-06-2024
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
4787 դիտում
14:04 15-06-2017
Երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման համար հստակ պայմաններ պետք է ստեղծել. վարչապետ
Այս բաժնից
1381 դիտում
10:15 05-01-2025
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է՝ ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը
925 դիտում
09:57 05-01-2025
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
1234 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները