211652_close_icon
views-count10033 դիտում article-date 22:59 11-06-2020

Սալահը բենզալցակայանում փակել է բոլոր վարորդների հաշիվները

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բարի քայլ է կատարել: 27-ամյա եգիպտացին մեքենան բերել է բենզալցակայան և այնտեղ վճարել է բոլոր վարորդների բենզինի հաշիվները: Սալահը եղել է ակումբի մարզահանդերձանքով և ձեռնոցներով: «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը հումորով է արձագանքել թիմակցի արարքին. «Լսել եմ, բենզալցակայանում բոլորի բենզինի համար վճարել ես: Հիանալի ժեստ է: Բայց գոնե մի անգամ իմ սուրճի համար վճարած կա՞ս: Սովորաբար, դու ժլատ ես, այդ իսկ պատճառով զարմացել եմ, բայց բոլոր դեպքերում՝ կեցցես»:

Նմանատիպ նյութեր