Սուլշեր. Բոլոր վեճերում Ռոնալդուի կողմն եմ, բայց Սալահը հիմա հզոր է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի միջև համեմատություններին:
Ցանկացած վեճում ես միշտ Ռոնալդուի կողմն եմ լինելու: Նրա վիճակագրությունն անհավանական է: Բայց Մոհամեդ Սալահն այժմ հզոր է: Մենք նրա դեմ պաշտպանությունում պետք է գործենք լավագույն կերպով: Պետք է լավ աշխատենք և ոչ միայն Սալահի դեմ:
Ես նրանց հարձակման օղակի երկրպագուն եմ: «Լիվերպուլն» այն թիմերից է, որին հետապնդում ենք վերջին չորս տարին: Մենք պետք է առաջադիմենք, որպեսզի հասնենք նրանց խաղամակարդակին», ասել է Սուլշերը:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն ԱՊԼ-ի 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Սալահը 8 խաղում՝ 7 գոլ և 4 գոլային փոխանցում:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին: