40005 դիտում
11:54 23-04-2016
Երևանի ՃՈ-ն շարունակում է «գաի պլաշչադկան» լցնել խմած վարորդների ավտոմեքենաներով. օրենքը խստացնելուց հետո անգամ խմած վարորդների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանի ՃՈ աշխատակիցների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 36 ավտոմեքենա, որոնց մեջ կան Mercedes-ներ, Toyota-ներ, BMW-ներ և այլ մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված տրանսպորտային միջոցներից 17-ի վարորդները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Վերջիններս չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները և ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝150-300 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում են բոլոր վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում չնստեն մեքենանյի ղեկին, չխախտեն երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության: Հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած մեքենաներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+