Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց:
Գործադիրը հերթական նիստին ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ընդունել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերություն՝ այն ամրացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մալխաս Ամոյանը Աշխարհի չեմպիոն է, նաև Եվրոպայի եռակի չեմպիոն: Ռոման Ամոյանը Մալխասի հորեղբայրն է և անձնական մարզիչը: Ռոման Ամոյանը մարզական կարիերայի ընթացքում դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008թ.), Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր: