211652_close_icon
views-count78945 դիտում article-date 10:56 07-05-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 20-ամյա Անահիտ Ե․-ն և հայտնել, որ ապրիլի 29-ին ժամը 19։00-ին Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ վատ զգալու հետևանքով զանգահարել է շտապ օգնություն, որից հետո ժամանել է շտապօգնության բժիշկը, որը հետո իրեն է տրամադրել է իր անձնական հեռախոսահամարը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում իրեն դիմի։

Մայիսի 4-ին՝ ժամը 21։00-ին, Անահիտ Ե․-ն զանգահարել է բժիշկին, և հայտնել է, որ իրեն վատ է զգում, ու բժիշկը մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ իր սեփական ավտոմեքենայով, ապա Անահիտ Ե․-ին ավտոմեքենայի մեջ կատարել է ներարկում և միացրել է կաթիլային, որից հետո սկսել է «ձեռքերին ազատություն տալ», իբրև թե ստուգում կատարելու նպատակով, և քաշել Անահիտ Ե․-ին իր կողմ, բռնի ուժով համբուրել է նրան, ինչպես նաև բժիշկը թույլ չի տվել ավտոմեքենայից դուրս գալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր