30259 դիտում
12:42 11-06-2020
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 59-ամյա վարորդը Mercedes բեռնատարով Սարավան գյուղում կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում 59-ամյա Մխիթար Գ-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Սարավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհամերձ ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Տեղում ծառայություն են կատարել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։
Ավտոմեքենան երթևեկելի գոտուց դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+