211652_close_icon

Կորոնավիրուսով մահացության ցուցանիշը Հայաստանում, բարեբախտաբար, ցածր է․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count5615 դիտում article-date 10:49 11-06-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ի տարբերություն համաշխարհային վիճակագրության թվերի, կորոնավիրուսով մահացության ցուցանիշը Հայաստանում, բարեբախտաբար, ցածր է, ինչը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասխանատու Ռոմելլա Աբովյանը պայմանավորում է վարակակիրների վաղ հայտնաբերման գործընթացով: Նրա խոսքով, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի առջև դրված էր ահռելի աշխատանք՝ յուրաքանչյուր դեպքի ժամանակ անհապաղ կատարել համաճարակաբանական հետազոտություն, շտապ հայտնաբերել կոնտակտավորներին և մեկուսացնել: Ինչ վերաբերում է թոքերի օդափոխման սարքավորումների թվաքանակին, ապա, բժշկուհու խոսքով, դրանց սակավության խնդիր առողջապահական համակարգում այս պահին չկա. «Եթե հասարակությունը սթափվի և հասականա, որ սա համընդհանուր պայքար է, ապա սարքավորումների խնդիր հետագայում չենք ունենա: ՀՀ-ում շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ են աշխատում, ովքեր անգամ չմտածելով ընտանիքի, երեխաների մասին, առաջնագծում են և պատրաստ են պայքարել մինչև վարակի ավարտը: ՀՀ-ում ապրող քաղաքացիները պետք է վստահեն ՀՀ կառավարությանը և առավելագույնս հետևեն պարերատան հորդորներին՝ նվազագույնի հասցնելով լայնամասշտաբ շփումները: Եթե հորդորներին չհետևենք, ապա վարակը կներթափանցի արդեն յուրաքանչյուրիս ընտանիք: Ժամանակավոր սահմանափակենք շփումները՝ այդպիսով բնակչությունը հարգանք կցուցաբերի այն բուժաշխատողների նկատմամբ, ովքեր կորցրել են 2020 թ. իրենց գարունը: Թու՛յլ տանք նրանց տուն, ընտանիք վերադառնալ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր