Նախագահը հաստատել է նոր նշանակումները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, հրամանագրեր է ստորագրել ՀՀ Ազգային անվտանգության (ԱԱԾ), Զինված ուժերի Գլխավոր շտաբի եւ Ոստիկանության ղեկավարներին պաշտոններից ազատելու եւ նոր նշանակումներ կատարելու մասին:
Նախագահի հրամանագրերի համաձայն, Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ արձակվել ծառայությունից: ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է Արգիշտի Քյարամյանը:
Արման Սարգսյանն ազատվել Ոստիկանության պետի պաշտոնից: Այս պաշտոնում է նշանակվել Վահե Ղազարյանը:
Արտակ Դավթյանն ազատվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: ԳՇ պետի պաշտոնում է նշանակվել Օնիկ Գասպարյանը՝ 5 տարի ժամկետով: