211652_close_icon
views-count10829 դիտում article-date 21:19 09-06-2018

Շիրակի նորանշանակ մարզպետը կատարել է առաջին նշանակումները. «Արմենպրես»

Շիրակի նորանշանակ մարզպետը կատարել է առաջին նշանակումները հայեցողական պաշտոններում: Մարզպետի խորհրդական է նշանակվել Վանիկ Սերոբյանը, ով մինչ այս արդեն մոտ 9 տարի աշխատել է մարզպետարանում՝ զբաղեցնելով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը։ Օգնականի հայեցողական պաշտոնը ստանձնել է Էմմա Պալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Աշխատանքից ազատվել են օգնականներ, ՀՅԴ անդամ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը: Աշխատանքից ազատվել են նաև խորհրդականներ Հասմիկ Կիրակոսյանը և Սևակ Հայրումյանը: «Այս պաշտոնները հայեցողական են և իրենք իրավունք չունեն չզիջելու և մարզպետի փոխվելու հետ ես միանգամից կարող եմ նշանակում կատարել: Քննարկում չեմ ունեցել օգնականի հետ՝ միանգամից ազատել եմ աշխատանքից և Էմմա Պալյանն է նշանակվել: Դեռ 1 թափուր տեղ կա օգնականի և իսկ խորհրդականը՝ Վանիկ Սերոբյանը նշանակվել է խորհրդական թափուր տեղի մասով: Վանիկ Սերոբյանին գիտեի մինչ այստեղ գալը, ինքն էլ 9 տարի աշխատել է մարզպետարանում, այնպես որ որպես խորհրդական լավ գիտի ինչ է այստեղ կատարվել: Հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ՝ շատերը կազատվեն աշխատանքից ՝ իրենց դիմումների համաձայն»,- նշել է մարզպետը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը [url=https://armenpress.am/arm/news/936841.html]«Արմենպրես»[/url]-ին հայտնել է, որ նոր փոփոխություններ ևս կլինեն:

Նմանատիպ նյութեր