211652_close_icon
views-count6486 դիտում article-date 10:32 01-10-2016

Եկող շաբաթ կսկսվեն մարզպետների պաշտոնանկություններն ու նշանակումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ և նշանակումներ տեղի կունենան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործընթացի ձգձգումը պայմանավորված է վաղը Հայաստանի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է, որ մինչ այդ մարզպետների պաշտոնանկության հարցերը կարիք չկա քննարկել, քանի որ պոտենցիալ պաշտոնանկ արվող մարզպետներն իրենց մարզերում կարող են ՀՀԿ թեկնածուների ընտրությունները տապալել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին, որպես վարչապետի թեկնածու ներկայացնելիս, Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավին զգուշացրել է, որ բոլոր հարցերում, այդ թվում՝ կադրային, նա է լինելու որոշում կայացնողը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր