211652_close_icon
views-count901 դիտում article-date 19:27 05-06-2020

Ռոնալդուն դարձավ 1 մլրդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որի եկամուտները գերազանցեցին միլիարդ դոլարի ցուցանիշը: 35-ամյա պորտուգալացին պատմության մեջ դարձավ ընդամենը երրորդ մարզիկը, որը կարիերայի ընթացքում վաստակում է 1 մլրդ դոլար: Նախկինում այդ ցուցանիշին հասել էին գոլֆիստ Թայգեր Վուդսն ու բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը: Ռոնալդուն իր 17-ամյա կարիերայի ընթացքում 650 միլիոն դոլարը վաստակել է տարբեր ակումբներից աշխատավարձ ստանալով: Մնացած գումարները նա ստացել է տարբեր հովանավորների հետ պայմանագրերով: 2019 թվականին Ռոնալդուն վաստակել էր 105 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր