211652_close_icon
views-count11537 դիտում article-date 11:53 31-12-2022

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» թիմ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կրիշտիանու Ռոնալդուն, հաշվի առնելով գովազդային պայմանագրերը, յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա մոտ 200 միլիոն եվրո, ինչը ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ գումարն է։ Ինչպես հայտնում է Marca թերթը, 37-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը սաուդյան ակումբի հետ կնքած պայմանագրով կկազմի 100 միլիոն եվրոյից մի փոքր պակաս, մնացած գումարը նա կստանա գովազդների հաշվին։

Պորտուգալացի ֆուտբոլիստը կնքել է 2,5 տարվա պայմանագիր։ Այնուհետև, նա կլինի Սաուդյան Արաբիայի դեսպանը՝ 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համար:

Նախկինում Կրիշտիանու Ռոնալդուն հանդես էր եկել եվրոպական ակումբներում՝ պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենթուսում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր