211652_close_icon
views-count2524 դիտում article-date 13:22 20-07-2015

Գևորգ Ղազարյանն դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց հունական «Կերկիրայում», 3 տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական «Մարիտիմու» ակումբի հետ` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: «Շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ ստորագրել «Մարիտիմուի» հետ: Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել հանդես գալու այս թիմում և վստահ եմ, որ մենք շատ լավ մրցաշրջան կանցկացնենք»,- ասել է Գևորգ Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր