211652_close_icon
views-count87058 դիտում article-date 16:15 05-06-2020

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում և Արմավիրի մարզում. հայտնաբերվել է ավտոմեքենաների համարանիշներ գողացողների խումբ. կան ձերբակալվածներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են մի քանի անձանցից կազմված խումբ, ովքեր կասկածվում են մայրաքաղաքում 1 տասնյակից ավելի ավտոմեքենաների համարանիշներ գողանալու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունների փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում երեկ՝ հունիսի 4-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցից ոստիկանները շորթում կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Էրիկ Ս-ին, 22-ամյա Հարություն Գ-ին, իսկ Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքների շուկայից՝ Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Արտավազդ Պ-ին և 24-ամյա Ռաֆայել Գ-ին։ Պարզվել է, որ Էրիկ Ս-ն և Ռաֆայել Գ-ն, նախնական համաձայնության գալով, մայիսի 18-ին Նոր Նորք վարչական շրջանում գողացել են 42-ամյա Էդուարդ Ս-ին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված 01 ՍԼ 111 համարանիշները։ Քննիչի որոշմամբ Ռաֆայել Գ-ն, Էրիկ Ս-ն ձերբակալվել են, իսկ Արտավազդ Պ-ն և Հարություն Գ-ն ստորագրությամբ բաց են թողնվել։ Արդեն քննչական բաժնում քննիչի կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ Էրիկ Ս-ն և Ռաֆայել Գ-ն մայիսի 18-ին հափշտակել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արարատ Գյուրջինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի 99 MԼ 909 համարանիշները։ Նույն օրը նշված անձինք հափշտակել են նաև Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Ալեքսանյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի E 481 XԲ 197 համարանիշները։ Հափշտակել են նաև Երևանի բնակիչ՝ 66-ամյա Խաչատուր Մարգարյանին պատկանող Hyundai մակնիշի ավտոմեքենայի 22 MM 122 համարանիշները։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նշված խումբը նմանատիպ բազմաթիվ գողություններ է կատարել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր