82570 դիտում
20:26 11-09-2020
Ոստիկանական հատուկ օպերացիա մայրաքաղաքում. մի խումբ երիտասարդների մոտ հայտնաբերվել են «Մակարով», «Վալտեր» տիպի ատրճանակներ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, զենք-զինամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի գործընկերների հետ, Հերացի փողոցից ապօրինի զնեք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Ղ.-ն և Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 36-ամյա Զարե Բ.-ն:
Վերջինս եղել է Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբերվել են հատուկ դանակներ, իսկ Զարե Բ.-ն Ford Mustang-ի բեռնախցիկից և սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ, ձեռքի պայուսակի միջից էլ ներկայացրել է 2 ատրճանակ, «Մակարով», տիպի գազային ատրճանակ, որի փամփուշտատուփում եղել են 14 հատ գնդակներ, պարկուճներ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են դատաձգաբանական և սառը զենքի դատատեխնիկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նմանատիպ մեկ այլ օպերացիա էլ իրականացրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ովքեր ապօրինի կերպով զենք կրելու և պահելու կասկածանքով Ֆուչիկի փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նորաշեն թաղամասի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Հ.-ին, ում անձնական խուզարկությամբ ձեռքի եղած պայուսակում հայտնաբերվել է «Վալտեր 88» տեսակի ատրճանակ:
Նույն օրը Մաշտոցի ոստիկանները Մարգարյան նրբանցքից ապօրինի կերպով զենք կրելու և պահելու կասկածանքով Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Բագրատունյանց փողոցի բնակիչ, 31-ամյա Աբգար Գ.-ին, ում անձնական խուզարկությամբ ձեռքին եղած պայուսակում հայտնաբերվել է «Մակարով», տիպի օդամղիչ ատրճանակ:
Նշված զենքերը հետաքննիչի կողմից առգրավվել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1897 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)