211652_close_icon
views-count64379 դիտում article-date 20:07 04-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ՝ ցայտաղբյուրների հարևանությամբ, ծառից կախված տղամադու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ս.-ի դին: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր