211652_close_icon
views-count153802 դիտում article-date 14:45 30-11-2017

Սպանություն Երևանում. իր տանը հայտնաբերվել է նախկինում 6 անգամ դատապարտված, «Կուճի» մականվամբ 64–ամյա տղամարդու դին. ժամանել են 6-րդ վարչության պետի 1-ին տեղակալը, տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը: Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ և դեպքի վայրում այս պահին աշխատում են նաև նույն բաժնի մեծ թվով քննիչներ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է և սպանվածը 64-ամյա նշված տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրած-ծակած առարկայից ստացած հարվածի մի քանի հետքեր: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սպանվածը նախկինում 6 անգամ եղել է դատապարտված և նրան ավելի շատ ճանաչում են «Կուճի» մականվամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր