3781 դիտում
12:23 04-06-2020
Հակաճգնաժամային 8-րդ ծրագրով աջակցություն կտրվի ևս 9 ոլորտում աշխատողների
Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ կատարվեցին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկն ընդլայնել: «Առաջարկվում է ևս 9 ոլորտ ընդգրկել ցանկում: Այս 9 ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 9171 աշխատակից, ընդհանուր աջակցության բյուջեն կկազմի 623 միլիոն 628 հազար դրամ: Արդեն ութերորոդ միջոցառմամբ վճարել ենք 124 609 շահառուներին և արդեն շուրջ 8,5 միլիարդ դրամ է կազմում գումարը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը:
Հայտնենք, որ ավելացված 9 ոլորտներն են՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում և ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
Նմանատիպ նյութեր
7101 դիտում
13:46 02-04-2020
Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը՝ օրավարձով աշխատողների համար. Փաշինյանի գրառումը
Այս բաժնից
898 դիտում
20:12 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
838 դիտում
19:56 29-11-2024
Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը
589 դիտում
19:29 29-11-2024
Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերը