3678 դիտում
11:18 18-04-2020
Հակաճգնաժամային 6-րդ ծրագրով աջակցություն է ստացել 6723 քաղաքացի, իսկ 2-րդ միջոցառումից երեկվա դրությամբ օգտվել է 1307 անձ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել աջակցության ծրագրերի վերաբերյալ՝ կից գրելով․
«Հակաճգնաժամային 2-րդ միջոցառումից երեկվա դրությամբ օգտվել է 1307 անձ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 960 միլիոն»։
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։
Պետական օժանդակության 2-րդ՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն՝ https://mineconomy.am/page/1340 ։
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հակաճգնաժամային 6-րդ ծրագրով աջակցություն է ստացել 6723 քաղաքացի: Ծրագրի բյուջեն կազմել է 457 միլիոն դրամ:
Մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիներին 68․000 դրամի չափով միանվագ դրամական օժանդակության տրամադրման գործընթացը մեկնարկել է։
Սոցիալական աջակցության 6-րդ ծրագրին դիմելու կարիք չկա, պարզապես ստուգեք շահառու լինելու փաստն այստեղ և այցելեք բանկ՝ անձնագրով և սոցիալական քարտով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4213 դիտում
15:55 25-04-2020
Ովքեր կարող են օգտվել Կառավարության հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4416 դիտում
12:36 13-05-2020
Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է ավելի քան 1,1 մլն քաղաքացի
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին