211652_close_icon
views-count992 դիտում article-date 22:50 03-06-2020

ՈւԵՖԱ-ն մեկ տարով «Տրաբզոնսպորին» զրկեց եվրագավաթներից

«Տրաբզոնսպորը» մեկ տարով զրկվել է Չեմպիոնների լիգայի, կամ Եվրոպա լիգայի խաղարկություններին մասնակցելու հնարավորությունից։ ՈՒԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության պալատը պատժել է թուրքական ակումբին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չպահպանելու համար։ 2016 թվականի մայիսին ՈՒԵՖԱ-ն և «Տրաբզոնսպորը» խաղաղ համաձայնություն էին կնքել, որով ակումբը պարտավորվում էր մի շարք պայմաններ կատարել։ Հակառակ դեպքում թիմին սպառնում էր հեռացում եվրագավաթներից մեկ տարով։ ՈՒԵՖԱ-ի և թուրքական ակումբի միջև ձեռքբերված պայմանները չեն պահպանվել։ Այսպիսով, առաջիկա երկու մրցաշրջաններից մեկում (2020/21 և 2021/22) «Տրաբզոնսպորը» զրկվելու է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։ Ուշագրավ է, որ մինչև կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշրջանը «Տրաբզոնսպորը» Թուրքիայի առաջնության առաջատարն էր՝ 26 խաղում վաստակելով 53 միավոր:

Նմանատիպ նյութեր