ՈւԵՖԱ-ն թուրքական «Գալաթասարային» հեռացրեց եվրագավաթներից
Այսօր ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ թուրքական «Գալաթասարայը» հեռացվել է եվրագավաթներից:
Ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման պատճառով «Գալաթասարայը» զրկվել է առաջիկա 2 մրցաշրջաններից մեկում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, եթե թիմը եվրագավաթի ուղեգիր նվաճի:
Նշենք, որ երեկ էլ ՈւԵՖԱ-ն նմանատիպ պատիժ է սահմանել ուկրաինական «Դնեպրի» հանդեպ: