211652_close_icon

ԱՀ ոստիկանության պետը ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին

views-count973 դիտում article-date 21:22 03-06-2020
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այսօր՝ հունիսի 3-ին, ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նախ շնորհավորել է Աշոտ Հակոբջանյանին` ոստիկանապետ նշանակվելու կապակցությամբ, այնուհետև կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր