Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր-մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը:
[b]
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]