211652_close_icon
views-count31540 դիտում article-date 10:08 01-06-2020

Կասկադյորական ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը Toyota-ով ռուսական եկեղեցու դիմաց բախվել է բազալտե պաշտպանիչ պարսպին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 31-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում 21-ամյա Վահե Բ-ն իր վարած Toyota Camry մակնիշի 08 QQ 111 համարանիշի ավտոմեքենայով Իսակով-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում՝ ռուսական եկեղեցու դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե պաշտպանիչ պարսպին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 19-ամյա Դիանա Ջ-ն, 21-ամյա Էդուարդ Օ-ն քաղաքացիների օգնության դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչ Մալյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր