ԱՄՆ-ում շարունակվում են զանգվածային անկարգություններ. պղծվել է նաև Դենվերում գտնվող հայկական խաչքարը
ԱՄՆ-ում գտնվող լրագրող Գոհեր Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սարսափելի գիշեր էր` ուժեղացված պարետային ժամը սկսվեց երեկոյան 20։00֊ից։ Սևամորթ քաղաքացու սպանությունը սպիտակ ոստիկանի կողմից զանգվածային բողոքի մեծ ալիք է առաջացրել, ինչի հետևանքով ազգային բանակն երեկ անցավ գործի։
Հարյուրավոր բիզնեսներ ու խանութներ են ավիրվել֊թալանվել։ Բեվերլի Հիլզն ու Downtown-նն են զգալիորեն տուժել։ Ամերկյան նյուզերի լենտայում բրենդային թանկարժեք խանութների թալանի տեսարանները սևերի կողմից`հետին պլան են մղել կստարվածը։
Հայկական խաչքարի կողքով էլ սևերն անտարբեր չեն անցել։ Սևեր ու սպիտակներ(((։ P.S. Ներքևում տեղադրած վիդեոյի առաջին հատվածը դժվար է նայել։ Ես չեմ կարողացել նայել` դանդաղ խեղդվող մարդու` կյանք աղերսող հևոցը զարհուրելի է։