211652_close_icon
views-count52787 դիտում article-date 12:14 30-05-2020

Կոտայքի մարզում գտնվող, գեներալին պատկանող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մենեջերը, մատուցողը և «Գազպրոմ Արմենիա» Գառնիի ԳԳՄ-ի պետի տղան և 1 հոգի կալանավորվեցին սպանություն կատարելու և պարտակելու կասկածանքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանը, Տիգրան Բաղյանն ու Արթուր Ղազարյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի և Եղվարդի դատարանների նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի սպանության և հանցագործության պարտակման կասկածանքով ձերբակալված Գառնի գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Լուսինե Շ-ի, 33-ամյա Ռոման Մ-ի, 34-ամյա Սամվել Ն-ի և 48-ամյա Ռուզաննա Խ-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավանի նստավայրի դատարանում դատավոր Գոռ Շահբազյանը, իսկ Եղվարդի դատարանի նստավայրում՝ դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակներից դուրս գալով՝ բավարարել են քննիչների միջնորդությունները և նշված անձինք կալանավորվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե, Շ-ն, Ռուզաննա Խ-ն տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» (կանանց գաղութ), իսկ Ռոման Մ-ն և Սամվել Ն-ն՝ «Հրազդան» քրեակատարողակամ հիմնարկներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ նշված դատարաններում տեղի էր ունենում դռնփակ դատական նիստը, դատարանի հարակից տարածքում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, հիմնականում՝ Գառնի գյուղից, որոնք դատարանի մոտ էին հավաքվել Ռոման Մ-ի հոր՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերւթյան Գառնիի ԳԳՄ-ի պետի ցուցումով և ցանկացել են՝ ի նշան բողոքի, ակցիա իրականացնել, քանի որ, ըստ իրենց հայտարարության, իրենց տղայի և ընկերոջ գլխին սարքում են, մինչդեռ դատական համակարգում բոլորը շատ լավ գիտեն, որ այնպիսի խիստ ու անաչառ դատավոր է Գոռ Շահբազյանը, ում դժվար է կարողանալ որևէ մի բան թելադրել ու պարտադրել, և եթե ինչ-որ բան կասկածելի լիներ, ապա նա 3 հոգու խափանման միջոց կալանավորումը կմերժեր, իսկ բողոքի ակցիան տեղի չի ունեցել, քանի որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Սահակ Գրիգորյանն ու Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «Գազպրոմ Արմենիա»-ի Գառնիի ԳԳՄ-ի պետը փորձում է իր մի քանի համակիրների հետ բողոքի ակցիաներ իրականացնել դատարանի մոտ՝ ընդհուպ շրջափակելով դատարանը, և միայն վերջին պահին, հասկանալով, որ իրենց գործողություններով խախտում են նաև ՀՀ պարետի որոշումը, զերծ են մնացել բողոքի ակցիաներից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստին ներկա է եղել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Կարեն Սուքիասյանը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/28/1155927/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել էին Գառնի գյուղի բնակիչ, 39-ամյա Լուսինե Շ.-ն, Երևանի բնակիչ, 48-ամյա Ռուզաննա Խ.-ն, Գառնի գյուղի բնակիչներ, 33-ամյա Ռոման Մ.-ն և 34-ամյա Սամվել Ն.-ն: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Լուսինե Շ.-ն ու Ռուզաննա Խ.-ն կասկածվում են հանցագործությունը պարտակելու և օժանդակելու, իսկ Ռոման Մ-.ն ու Սամվել Ն.-ն՝ սպանություն կատարելու մեջ: 2018 թ.-ի նոյեմբերի 1-ին «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա և պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել մի քաղաքացի: Այն ժամանակ նշված կենտրոն այցելած ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Գառնի գյուղի բնակիչ, 33-ամյա Ռազմիկ Ներսիսյանն է, ով այնուհետև տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 11-ին վերակենդանացման բաժանմունքում մահանում է: Նոյեմբերի 23-ին Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, ու մինչ որոշ մարդիկ մտածում էին, որ այս գործն այդպես էլ ավարտ էր ունենալու, Կոտայքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի, քննիչ Ա. Ղազարյանի կողմից կատարվել էին հսկայածավալ աշխատանքներ, այնուհետև քննչական խումբը, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների աշխատակիցների հետ՝ Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, պարզել էին, որ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար էր, այլ սպանություն, և մինչ քննիչներն ու ոստիկանները արդեն դուրս էին եկել հետքի վրա, օրեր առաջ ստացվել էր դատաբժշկի եզրակացության փորձաքննության պատասխանը, որ Ռազմիկ Ն.-ն ոչ թե դժբախտ պատահարի հետևանքով է մահացել, այլ սպանության: Հաշված ժամերի ընթացքում Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը պարտակելու և սպանությունը կատարելու կասկածանքով նշված անձանց բերման էին ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվել էին քննչական մարմին և քննիչի կողմից ձերբակալվել էինն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Լուսինե Շ.-ն և Ռուզաննա Խ.-ն աշխատում են Գողթ գյուղում գործող, գեներալ Գուրգեն Մելքոնյանին պատկանող «Ոսկե աքաղաղ» հյուրանոցային համալիրում. Լուսինեն՝ որպես մատուցողուհի, իսկ Ռուզաննան՝ որպես մենեջեր, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ռոման Մ.-ն իր շրջապատում հայտնի է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գառնիի ԳԳՄ-ի պետի տղա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր