211652_close_icon
views-count916 դիտում article-date 21:22 29-05-2020

Դիեգո Կոստային կես տարվա ազատազրկում է սպառնում

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան օրենքի հետ խնդիրների է բախվել: 31-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է իմիջային եկամտից ստացած 1,37 մլն եվրո հարկերը չվճարելու մեջ: Դիեգոն օրենքը խախտել էր դեռ 2014-ին, սակայն գործի քննությունը միայն հիմա է եղե, հայտնում է Armsport.am-ը: Իսպանիայի դատախազությունը Կոստայի համար 6-ամսյա բանտային կալանք ու ավելի քան 500 հազար եվրոյի չափով տուգանք է պահանջել: Դատական նիստը պետք է կայանա հունիսի 4-ին: Կոստան «Ատլետիկոյում» է 2018 թվականից, իսկ ավելի վաղ ակումբում հանդես է եկել 2007-2009 և 2010-2014 թվականներին:

Նմանատիպ նյութեր