«Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային
Լոնդոնի «Չելսին»` ամենայն հավանականությամբ, իր առաջատար հարձակվող Դիեգո Կոստային ամռանը կվաճառի չինական ակումբներից մեկին:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր չէ նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո վերադարձնել խաղացողին հիմնական կազմ: Նույնիսկ եթե Կոստան առավելագույն ջանքեր գործադրի խաղադաշտ վերադառնալու համար, Կոնտեն համաձայն է նրան վաճառքի հանել:
Իտալացի մասնագետը ցանկանում է ֆուտբոլիստներին ցույց տալ, որ թիմում անձեռմխելիներ չկան, և այդ հարցում նրան աջակցում են Ռոման Աբրամովիչն ու ակումբի մյուս ղեկավարները: